• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նեմանյա Մատիչը վերադառնում է «Չելսի»

Նեմանյա Մատիչ«Բենֆիկայի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչն այսօր բուժզննում կանցնի «Չելսիում» և կքննարկի իր վերադարձը «Սթեմֆորդ Բրիջ»:

Ընդամենը երեք տարի առաջ Մատիչը տեղափոխվեց «Բենֆիկա»՝ դառնալով Դավիդ Լուիզի «Չելսի» տեղափոխության գործարքի մի մաս (5 մլն ֆունտի դիմաց):

Այդ պահից Մատիչը մեծ առաջընթաց է ունեցել և ճանաչվել է Պորտուգալիայի առաջնության 2013թ-ի լավագույն ֆուտբոլիստ: Եվ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է Մատիչին վերադարձնել «Սթեմֆորդ Բրիջ»:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Մոուրինյոն ցանկանում է Մատիչի միջոցով ուժեղացնել իր թիմի կիսապաշտպանության կենտրոնը:

Հաղորդվում է, որ Նեմանյան «կապույտների» հետ 3 տարվա պայմանագիր կկնքի՝ ավտոմատ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ: «Բենֆիկան» գործարքից կստանա 22 մլն ֆունտ:

-Ես դեռ ոչինչ չեմ կարող ասել այդ մասին: Տեսնենք, թե ինչ կստացվի ապագայում: Եթե «Չելսի» տեղափոխությունը ձեռնտու լինի ակումբի և ինձ համար, ապա մենք դա կքննարկենք,- A Bola-ին հայտնել է Մատիչը: