• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նեմանյա Վիդիչն ավարտեց կարիերան

Նեմանյա Վիդիչ«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Նեմանյա Վիդիչը հայտնել է իր ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։

2006 թվականի հունվարին «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը կատարեց իր կարիերայի լավագույն տրանսֆերներից մեկը՝ 7 մլն ֆունտով Մոսկվայի «Սպարտակից» գնելով Վիդիչին։

Նեմանյան և Ռիո Ֆերդինանդը դարձան Պրեմիեր Լիգայի պատմության լավագույն պաշտպանական զույգերից մեկը։ «Յունայթեդի» հետ Վիդիչը հինգ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երեք անգամ Լիգայի գավաթակիր, հաղթել է նաև Չեմպիոնների Լիգան և աշխարհի ակումբային առաջնությունը։

2014թ ամռանը սերբ պաշտպանը տեղափոխվեց «Ինտեր», սակայն ընթացիկ մրցաշրջանում խաղային պրակտիկա չունեցավ և այսօր հայտնեց, որ 34 տարեկան հասակում խաղակոշիկները կախում է մեխից։

-Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնց հետ ես խաղացել եմ, բոլոր մարզիչներին և մարդկանց, որոնց հետ աշխատել եմ, ինչպես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին ողջ այս տարիների ընթացքում աջակցելու համար,- ասել է Վիդիչը։