• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նեյմարը ցանկանում է խաղալ Գվարդիոլայի թիմում

Նեյմար«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ ցանկանում է խաղալ Խոսեպ Գվարդիոլայի թիմում, որը հաջորդ մրցաշրջանից կաշխատի Պրեմիեր Լիգայում։

Լուրերի համաձայն, 23-ամյա բրազիլիացին հարկերի պատճառով կարող է լքել «Բարսելոնան»։ Անցած տարի Նեյմարն անգամ հաստատեց, որ իրեն հետաքրքրում է «Մանչեսթեր Սիթին», որտեղ, ամենայն հավանականությամբ, կուղևորվի Գվարդիոլան։

Նեյմարը, ով «ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ զբաղեցրեց երրորդ տեղը, հայտնել է, որ միշտ ցանկացել է աշխատել Գվարդիոլայի հետ և հուսով է, որ կիրականանա իր երազանքը։

-Կա մի մարզիչ, ում հետ ես ցանկանում եմ աշխատել։ Դա Գվարդիոլան է։ Ես հիանում եմ նրանով և կցանկանամ խաղալ նրա թիմում։ Դժվար է հիմա պատասխանել, արդյոք կխաղամ այլ առաջնությունում, սակայն այս պահին ես ինձ լավ եմ զգում Բարսելոնայում,- ասել է Նեյմարը։ Goal