• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նիկիցա Ելավիչը մտածում է «Էվերթոնից» հեռանալու մասին

Նիկիցա Ելավիչ«Էվերթոնի» հարձակվող Նիկիցա Ելավիչը մտածում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Գուդիսոն Պարկից» հեռանալու մասին:

«Իրիսկաները» պայքարում են Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու համար: Սակայն անձամբ Ելավիչը անվստահ է գործում ընթացիկ մրցաշրջանում: Նիկիցան ընդամենը մեկ գոլ է խփել վերջին 14 խաղերում: Վերջին ժամանակներս նա տեղը զիջել է Վիկտոր Անիչեբեին:

Այս մրցաշրջանն էական տարբերվում է նախորդից, երբ Ելավիչը դարձավ 12 գոլի հեղինակ: Եթե «Էվերթոնին» այդպես էլ չհաջողվի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել, ապա Նիկիցան պատրաստ կլինի լսել մյուս ակումբների առաջարկները: Այս մասին վստահեցնում է Daily Express պարբերականը:

Ավելացնենք, որ ամռանն «Էվերթոնում» կարող են մասշտաբային փոփոխություններ կատարվել: Ակումբը հաստատ լքելու է ավագ Ֆիլ Նևիլը: Հարցականի տակ է գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի և ֆուտբոլիստ Մարուան Ֆելայնիի ապագաները:

Հետաքրքիր փաստեր