• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլը» համաձայնեցրել է Գոմիսի տրանսֆերը

Բաֆետիմբի ԳոմիսՄի քանի շաբաթ շարունակվող լարված բանակցություններից հետո «Նյուքասլին» հաջողվեց համաձայնեցնել «Լիոնի» հարձակվող Բաֆետիմբի Գոմիսի տրանսֆերային արժեքը:

«Կաչաղակների» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն ամբողջ ամռան ընթացքում փորձում է ուժեղացնել հարձակման գիծը, որը հիմա համալրված է միայն Պապիս Սիսեով և Շոլա Ամեոբիով: Իսկ այսօր ակումբին հաջողվել է համաձայնության գալ Գոմիսի տեղափոխության հարցում:

-Մենք ընդունել ենք «Նյուքասլի» 8 մլն եվրոյի առաջարկը` գումարած 2 մլն որպես բոնուս: Ակումբը պետք է նաև ընդունի ֆուտբոլիստի աշխատավարձի պահանջները:

Ես հասկանում եմ, որ որոշ խնդիրներ կան այս հարցի հետ կապված, սակայն հուսանք, որ ամեն ինչ կորոշվի մոտակա 24 կամ 48 ժամվա ընթացքում,- L’Equipe-ի հետ հարցազրույցում հայտնել է «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասը:

Հետաքրքիր փաստեր