• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլը» հնարավոր է հաջորդ ամառ վերադարձնի Քերոլին

Էնդի Քերոլ«Նյուքասլը» դիտարկում է «Վեստ Հեմի» հարձակվող Էնդի Քերոլի վերադարձի տարբերակը «Սեյնտ Ջեյմս Պարկ» և հնարավոր է առաջարկ անի ֆուտբոլիստի համար արդեն հաջորդ ամառ:

Ինչպես տեղեկացնում է The Newcastle Chronicle-ը, 24-ամյա Քերոլը, որն անցած հանգստյան օրերին է դաշտ վերադարձել, առաջվա պես համարվում է «կաչաղակների» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուի տրանսֆերային նպատակը: Մարզչին չի շփոթեցնում նույնիսկ այն փաստը, որ հարձակվողին միգուցե ձեռք բերի «Վեստ Հեմը» «Լիվերպուլից» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Ըստ աղբյուրի՝ եթե լոնդոնյան ակումբին չհաջողվի համաձայնության գալ «մերսիսայդցիների» հետ Էնդիին ձեռք բերելու համար, ապա գործին կխառնվի նաև «Նյուքասլը»: Ենթադրվում է, որ այդ դեպքում «կաչաղակները» պետք է առաջարկ անեն նվազագույնը 12 մլն ֆունտով:

Նշենք, որ Քերոլը պահպանում է ընկերական հարաբերությունները «Նյուքասլի» մի քանի խաղացողների և ներկայացուցիչների հետ, ինչպես նաւ գործադիր տնօրեն Դերեկ Լլամբիասի հետ, որը պատասխանատու է տրանսֆերների համար:

Հետաքրքիր փաստեր