• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլը» մտադիր է պայմանագիր ստորագրել Դուգլասի հետ

Դուգլաս«Նյուքասլի» նոր սպորտային տնօրեն Ջո Քինեյրի տրանսֆերային գլխավոր նպատակն է դարձել «Տվենտեի» պաշտպան Դուգլասը:

Ինչպես հայտնի է, օրեր առաջ 66-ամյա Քինյերը զբաղեցրեց «Նյուքասլի» սպորտային տնօրեին պաշտոնը` դառնալով գլխավոր մարզիչ Ալան Պարդյուին և գլխավոր սկաուտ Գրեմ Կարին կապող օղակ: Ջոն պատասխանատու է «կաչաղակների» տրանսֆերային քաղաքականության համար:

Համաձայն Sunderland Echo-ի, «Նյուքասլի» առաջին նորեկը Քինեյրի պաշտոնավարման և ընդհանրապես այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կդառնա 25-ամյա բրազիլացի Դուգլասը, ում պայմանագիրը «Տվենտեի» հետ ավարտվում է այս ամսվա վերջում: Սակայն այս ձեռքբերումը միակը չի լինի:

-Ալան Պարդյուն ինձ կասի, թե ինչ է մտածում թիմի մասին, և որ դիրքերն է պետք ուժեղացնել: Կկարողանա՞նք գտնել խաղացողներ, ովքեր ավելի շատ գոլեր կխփեն: Կկարողանա՞նք գտնել մեր ֆուտբոլիստներից ավելի լավ ֆուտբոլիստներ: Սրանում է կայանում իմ աշխատանքը: Ես կփորձեմ, որքան հնարավոր է շուտ, թիմը համալրել անհրաժեշտ ֆուտբոլիստներով,- հայտնել է Քինեյրը:

Հետաքրքիր փաստեր