• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլը» նոր պայմանագիր կառաջարկի Ամեոբիին

Շոլա Ամեոբի«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ ակումբի վետերան Շոլա Ամեոբիին նոր պայմանագիր կառաջարկվի:

Ամեոբին «Սեյնտ Ջեյմս Պարկում» խաղում է 2000 թվականից: Մինչ այսօր նա մասնակցել է ավելի քան 350 հանդիպման: Շոլան «Նյուքասլի» սան է, սակայն երբեք էլ չի համարվել թիմի հիմնական հարձակվող:

Այնուամենայնիվ, «Նյուքասլը» բարձր է գնահատում Ամեոբիի հավատարմությունը և պատրաստ է պարգևատրել նրան նոր պայմանագրով: 31-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում է միայն հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո:

-Նա դեռ մեկ տարի ունի այստեղ: Ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում պայմանագրի երկարաձգման համար: Տեսնենք:

Չեմ կարծում, որ Շոլան սահմանափակումներ կդնի այն ժամանակի համար, որ նա պատրաստվում է անցկացնել մի ակումբում: Չէ՞ որ իր կարիերայի ողջ ընթացքում նա այստեղ է խաղացել: Հուսամ, որ նա կմնա, սակայն դա իր որոշումն է,- հայտնել է Պարդյուն: Evening Chronicl

Հետաքրքիր փաստեր