• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլը» նոր ֆուտբոլիստներ կգնի

Ալան Պարդյու«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ պատրաստվում են հունվարին նոր ֆուտբոլիստներ գնել:

«Կաչաղակների» մարզիչը անհանգստացած է վնասվածք ստացած ֆուտբոլիստներով: Շարքից դուրս է եկել Յոհան Կաբայեն: Մի քանի ֆուտբոլիստներ էլ կմեկնեն աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը:

-Մեզ այս ամենը անհանգստացնում է: Ակումբի ղեկավարությունը հասկանում է, թե ինչ վիճակում ենք մենք գտնվում և պատրաստվում է ակտիվորեն մասնակցել հունվարյան տրանսֆերային պատուհանին:

Ինձ համար հաճելի էր, որ երկար ժամանակ թիմում կադրային խնդիր չկար: Ես չէի անհանգստանում այդ հարցով: Մենք առաջ էլ ենք ունեցել անհաջող արդյունքներ, սակայն կարճ ժամանակում ամեն ինչ շտկել ենք: Հիմա վիճակն այլ է: Մենք ցավալի պարտություններ ենք կրում:

Այս շրջանում պետք է օգնել թիմին վերգտնել խաղը և վերադառնալ առաջվա մակարդակին,- ասել է Պարդյուն: Sky Sports

Հետաքրքիր փաստեր