• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլ» 1-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Նյուքասլ - Մանչեսթեր ՍիթիՊրեմիեր Լիգայի 17-րդ տուրի բացումը տեղի ունեցավ «Սեյնտ Ջեյմս Պարկ» մարզադաշտում: Ընթացիկ առաջնության առաջին հատվածը ձախողած «Նյուքասլ Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:

Մանչինիի սաները վստահ խաղ անցկացրին՝ հաղթելով 1:3 հաշվով:

Խաղի հաշիը բացվեց 10-րդ րոպեին: Սամիր Նասրիի փոխանցումից հետո աչքի ընկավ Սերխիո Ագուերոն՝ 0:1: Առաջին խաղակեսի վերջնամասում Դավիդ Սիլվայի փոխանցումից հետո Խավի Գարսիան կրկնապատկեց հաշիվը՝ 0:2:

Սակայն «կաչաղակները» չհանձնվեցին և երկորդ խաղակեսի 51-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատված էր: Գոլն էլ իր հաշվին գրանցեց «Նյուքասլի» ռմբարկու Դեմբա Բան՝ 1:2:

78-րդ րոպեին «Սիթին» վերականգնեց 2 գնդակի առավելությունը: Գեղեցիկ կազմակերպված կոմբինացիայից հետո Յայա Տուրեն գնդակը ուղարկեց Կրուլի պաշտպանած դարպասը՝ 1:3:

Գոլեր. Ագուերո՝ 10ր, Գարսիա՝ 39ր, Բա՝ 51ր, Յ. Տուրե՝ 78ր