• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նոր պայմանագրով կավելացվի Վենգերի աշխատավարձը

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի նոր պայմանագրով նախատեսվում է աշխատավարձի բարձրացում 500 հզր ֆունտով, որից հետո այն կկազմի տարեկան 8 մլն ֆունտ:

Ինչպես հայտնի է, «Արսենալի» գլխավոր բաժնետեր Ստեն Կրոնկեն նախորդ շաբաթ ցանկություն հայտնեց նոր պայմանագիր ստորագրել Վենգերի հետ, ում ներկայից պայմանագիրը կլրանա արդեն հաջորդ ամառ:

Daily Mirror-ի հաղորդմամբ, ակումբի տնօրենների խորհուրդը գոհ է  ընթացիկ մրցաշրջանում «զինագործների» մեկնարկից, ովքեր Պրեմիեր Լիգայի մեկնարկային 6 տուրերից հետո գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում ունեն 100% արդյունավետություն:

Աղբյուրի համաձայն, նոր պայմանագրի համար կողմերը բանակցությունները կսկսեն արդեն հաջորդ շաբաթ: Սպասվում է, որ առաջարկվող պայմանագիրը կլինի 3 տարվա համար, և ֆրանսիացի մասնագետը տարեկան կվաստակի 8 մլն ֆունտ:

Ավելացնենք, որ այս գործարքով Վենգերը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը:

Հետաքրքիր փաստեր