• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Շամախը տեղափոխվում է «Վեստ Հեմ»

Մարուան Շամախ«Վեստ Հեմ Յունայթեդի» երկրորդ ձեռքբերումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լինել «Արսենալի» հարձակվող Մարուան Շամախը: Մինչ այս տրանսֆերը «Վեստ Հեմը» «Լիվերպուլի» հետ գործնականում ավարտին էր հասցրել Ջո Քոուլի տրանսֆերը:

Քոուլը այսօր բուժզննում կանցնի «Վեստ Հեմում» և կստորագրի պայմանագիր: Միաժամանակ ակումբը «Արսենալի» հետ համաձայնեցնում է Մարուան Շամախի վարձակալության պայմանները:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Արսենալը» կշարունակի վճարել Շամախի աշխատավարձի մի մասը, որը կազմում է 65 հզր ֆունտ: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա «Վեստ Հեմը» կկարողանա ֆուտբոլիստի ծառայություններից օգտվել շաբաթ օրը կայանալիք Անգլիայի գավաթի խաղում:

Ավելացնենք, որ Շամախը «Արսենալում» անց է կացրել 40 խաղ և դարձել է 8 գոլի հեղինակ: