• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Շելվի. «Ես չէի կարող ուղղակի պահեստային լինել և աշխատավարձ ստանալ»

Ջոնջո Շելվի«Սուոնսի Սիթիի» կիսապաշտպան Ջոնջո Շելվին հայտնել է, որ ցանկանում էր մնալ «Լիվերպուլում» և որոշ խաղային ժամանակ ստանալ:

Այս ամառ 21-ամյա անգլիացին, վերջապես, լքեց «Էնֆիլդը» և տեղափոխվեց Միքայել Լաուդրուպի թիմ: «Կարմիրների» դեմ Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի խաղից առաջ Շելվին պատմել է, որ չէր ցանկանում «Լիվերպուլում» հենց այնպես աշխատավարձ ստանալ:

-Ես ցանակնում էի ֆուտբոլ խաղալ: Ես չէի ցանկանում լինել մեկը նրանցից, ովքեր նստում են պահեստայինների նստարանին և ստանում են իրենց գումարները: Դա իմ բնավորության մեջ չկա, ես այսպես եմ դաստիարակվել:

Անգամ Բրենդան Ռոջերսը («Լիվերպուլի» գլխավոր մարզիչը) ասաց. «Դու թիմի այն խաղացողներից ես, ով երջանիկ չէ այստեղ գտնվելու համար»,- Շելվիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հետաքրքիր փաստեր