• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ո՞ւր է շոուն, որի դեկորացիայի համար միլիոններ են ծախսվել

Պեպ, ի՞նչ ես դու անում գրողը տանի․․․ Լիվերպուլը 0-7 Լոնդոնում ուղղակի չի նկատում Պելասին, իսկ Սիթին՝ 0-1 Սուութհեմփթոնին, այն էլ ժամանակ ձգելով, ջղաձգումներով։

Երբ անցյալ մրցաշրջանը ավարտվեց Լիվերպուլի չեմպիոնությամբ, այն էլ 18 միավոր առավելությամբ, անձամբ ես այս մրցաշրջանում մարզական առումով ավելի գազազած, ավելի քաղցած Մանչեսթեր Սիթիի էի սպասում, բայց արի ու տես, որ ճիշտ հակառակն է։  Նիցշեական ճշմարտություն է, որ այն, ինչը չի սպասնում, այն ավելի ուժեղա դարձնում, հիմա ի՞նչ, Կլոպպյան Լիվերպուը սպանե՞ց   Պեպի Սիթիին․․․

ԱՊԼ-ի սիրահարները կհիշեն, թե ինչպես Մանչեսթեր Սիթին Ագուեռոյի վերջին րոպեին հեղինակած գոլի շնորհիվ դարձավ չեմպիոն, Յունայթեդը վերջին պահին կորցրեց տիտղոսը։  Այդ օրը տեսախցիկները չեն ֆիքսել, թե ինչպես էր  լեգենդար Սըր Ալեքսը  Մանչեսթեր վերադարձող ավտոբուսում քայլում մի ծայրից մյուսը ու ասում իր խաղացողներին, որ երբեք, երբեք չմոռանան, թե ինչ են զգացել, երբ վերջին պահին հասկացել են, որ չեմպիոնները իրենք չեն։

Այդ դրվագը իր ինքնակենսագրականում  նկարագրում է Մայքլ Կարրիկը․ «Բոսը չէր բարկանում, չէր բղավում, նա ուղղակի ասում էր՝ մի մոռացեք երբեք, թե ինչ եք զգացել, երբ հասկացել եք, որ չեմպիոնները դուք չեք, թող այդ զգացողությունը ձեզ մոտիվացնի գալիք հաջողությունների համար։ Նա գիտեր, որ նրա ամեն մի խոսքը ավելի է մեզ մարզական առումով դրդում վրեժի, ու, չնայած, որ այդ օրը մրցաշրջանի վերջին խաղն էր, մենք արդեն այդ պահից հաշվում էինք, թե երբ է սկսվելու գալիք մրցաշրջանը, որ մենք ապացուցենք բոլորին, թե ովքեր են իսկական չեմպիոնները»։

Ֆերգիի ուղերձը հստակ էր․ լավագույն թիմը այն է, որը ճիշտ հետևություն է անում իր անհաջողություններից և ավելի ուժեղ է վերադառնում։

Գուցե հենց այն է սերիական չեմպիոնների գաղտնիքը, որ պարտության զգացողությունը նրանց մոտ ավելի երկար է մնում քան փառքինը։ Նրանք ամեն կերպ ցանկանում են ազատվել այդ պարտության զգացողությունից, նրանք չեն հաշտվում այն մտքի հետ, որ լավագույնները ուրիշներն են։ Հաջորդ մրցաշրջանում Սըր Ալեքս ֆերգուսոնի թիմը հռչակվեց չեմպիոն, այո, դա ֆերգիի լավագույն Յունայթեդը չէր, բայց այն միասնական էր, հաղթական էր։

Նման մի բան կարծես չկա ներկայիս Սիթիում․ Ո՞ւր են չեմպիոնական ոգին, միասնությունը, ո՞ւր է այդ պրոֆեսիոնալ ծարավը վերջիվերջո․․․

Դրա փոխարեն միայն խաղային որակների ու արդյունքների վատթարացում է նկատվում․ Սիթին արդեն ավելի շատ միավոր է կորցրել, քան ամբողջ 2017/2018 մրցաշրջանի ընթացքում, նրանք հինգ միավոր քիչ են հավաքել, քան անցյալ մրցաշրջանի նույն ժամանակահատվածում, հեղինակել են 19 գնդակ ի տարբերություն  35, 36, 40 գնդակների  նախորդ մրցաշրջանների նույն ժամանակահատվածում Գվարդիոլայի գլխավորությամբ։

Գարրի Նևիլը շատ ճիշտ նկատեց մանչեսթերյան դժգույն դերբիից հետո․  «այնպիսի տպավորություն է, որ Սիթիի ֆուտբոլիստներին ձանձրալի է, կարծես նարինջից ամբողջ հյութը քամած լինեն»։

Բոլոր երկրպագուները սպասում են ավելի ուժեղ, նպատակասլաց Սիթիի, կարծում եմ, որ Գվարդիոլայի պարտավորությունն է մեզ ագրեսիվ, մարզական վրեժի ծարավով թիմ մատուցելը, ո՞ւր է շոուն, որի դեկորացիայի համար գումար չի խնայվել։

Կարեն Պողոսյան

Հետաքրքիր փաստեր