• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուգանդացի ֆուտբոլիստը մահացել է Լեմպարդի գոլի պատճառով

Ֆրենկ Լեմպարդ«Սիմբա» ակումբի ուգանդացի պաշտպան Ֆահադ Մուսանան ուշաթափվել և մահացել է այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը գրավեց «Չելսիի» դարպասը:

Իր խաղընկեր Ջերալդո Բագուլայի խոսքերով, Մուսանան «Չելսիի» երկրպագու էր և պատրաստ էր ամեն ինչ անել իր սիրած ակումբի համար: Այդ օրը, երբ Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Չելսիին», 23-ամյա ֆուտբոլիստը մարզումների էր, որից հետո մարզասրահի հեռուստացույցով հետևել է խաղին: Լեմպարդի գոլից հետո Մուսանան ուշաթափվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

«Կապույտների» երկրպագուի մահվան ստույգ պատճառը դեռ հայտնի չէ: Բժիշկները ենթադրում են, որ Լեմպարդի գոլը Մուսանայի մոտ առաջացրել է շնչառության ծանրացում և սրտի անբավարարություն:

Նաև հաղորդվում է, որ նախորդ օրը խաղի ժամանակ Ֆահադը գլխին հարված է ստացել, և չնայած որ բժիշկների թույլտվությամբ նա շարունակել է խաղը, սակայն դա կարող էր բարդության դեպքում հանգեցնել մահվան: РИА «Новости»

Հետաքրքիր փաստեր