• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուգո Լյորիս. «Լիսանդրո Լոպեսը մոտ էր «Տոտտենհեմ» տեղափոխվելուն»

Ուգո Լյորիս և Լիսանդրո Լոպես«Տոտտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը խոստովանել է, որ «Լիոնի» իր նախկին ակումբակից Լիսանդրո Լոպեսը հունվարին մոտ էր «Ուայտ Հարթ Լեյն» տեղափոխվելուն:

Ինչպես գիտենք, այս պահին լոնդոնյան ակումբը լուրջ խնդիրներ ունի հարձակման գծում: Հիմնական հարձակվող Ջերմեյն Դեֆոն վնասվածք ունի, իսկ Էմանուել Ադեբայորը մի քանի օր առաջ է վերադարձել աֆրիկյան ազգերի գավաթից:

Ակնհայտ է, որ այս փաստը ստիպել էր «Տոտտենհեմի» մարզչական շտաբին գտնել նրանց փոխարինողի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Եվ ահա այսօր Լյորիսը հայտնել է, որ իր թիմը ցանկանում էր ձեռք բերել Լոպեսին, որի հետ նա հանդես է եկել «Լիոնում»:

-Լիսանդրո՞ն: Նա շատ մոտ էր «Տոտտենհեմ» տեղափոխվելուն:

Նա հիանալի, խարիզմատիկ խաղացող է, որը շատ օգուտ է տվել «Լիոնին»: Նա տքնաջան աշխատում է հանուն իր թիմի և կարող է նրա համար առանձին խաղեր հաղթել: Լիսանդրոն լավագույնին է արժանի,- հայտնել է Լյորիսը L’Equipe պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ առաջիկա հինգշաբթի «Տոտտենհեմն» ու «Լիոնը» հանդիպելու են Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում: