• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուելբեքը երկար ժամանակ չի կարողանա օգնել «Արսենալին»

Դենի Ուելբեք«Արսենալի» հարձակման գծի վիճակը կտրուկ վատացել է։ Դենի Ուելբեքը ծնկի վիրահատության է ենթարկվել և անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել։

Հիշեցնենք, որ այս ամառ Արսեն Վենգերն այդպես էլ չկարողացավ ուժեղացնել թիմի հարձակումը։ Բացի այդ, մարզիչը դադարել է վստահել Օլիվյե Ժիրուին և փորձում է հարձակման սուր ծայրում օգտագործել Թեո Ուոլկոտին, իհարկե, առանց լուրջ հաջողության։

Ժիրուի և Ուոլկոտի չտպավորող խաղը «զինագործների» երկրպագուների մոտ ցանկություն էր առաջացրել դաշտում տեսնել 24-ամյա Ուելբեքին։ Սակայն նրանք ստիպված կլինեն երկար սպասել անգլիացու վերադարձին։

-Մենք հուսով էինք, որ կհաջողվի խուսափել վիրավատությունից, սակայն մարզումների ինտենսիվութնունը բացասաբար ազդեց իրավիճակի վրա և վիրահատություն կատարելու որոշում ընդունեցինք,֊ ասվում է «Արսենալի» պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հետաքրքիր փաստեր