• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուելբեքին դուր է գալիս հարձակման կենտրոնում խաղալը

Դենիել Ուելբեք«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դենիել Ուելբեքը կարծում է, հարձակման կենտրոն տեղափոխվելը դրական է ազդել իր խաղամակարդակի վրա:

Ռոբին Վան Պերսիի բացակայության պայմաններում 23-ամյա Ուելբեքը սկսել է կատարել կենտրոնական հարձակվողի պարտականությունները: Խաղային դիրքի փոփոխությունից հետո Դենին վերջին 9 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ:

-Ես սիրում եմ խաղալ առջևում և գոլ խփելու լավ հնարավորություններ ստանալ: Ես իմ խաղը դիտում եմ տարբեր ասպեկտներով և փորձում եմ շտկել թերությունները:

Երբ գործը հասնում է գնահատելուն, ապա հարձակվողին դատում են խփած գոլերով: Ես գիտեմ, որ 20 գոլը լավ նպատակ է հարձակվողի համար, սակայն չեմ կարծում, որ պարտադիր պետք է հասնել այդ նշաձողին:

Ես ցանկանում եմ թիմի համար լինել արդյունավետ խաղացող և ցույց տալ իմ լավագույն որակները,- ասել է Ուելբեքը: Goal