• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուեյն Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» նոր ավագն է

Ուեյն ՌունիՈւեյն Ռունին նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր ավագ: Թիմի երկրորդ ավագն է Դարրեն Ֆլետչերը:

Այս ամռանը «կարմիր սատանաները» հրաժեշտ տվեցին Նեմանյա Վիդիչին, ով վերջին չորս տարիների ընթացքում կատարում էր ավագի պարտականությունները:

Լուի վան Գալի գալուց հետո լրագրողները քննարկում էին «Յունայթեդի» նոր ավագի հարցը: Հիմնականում նշվում էր Ռոբին վան Պերսիի անունը, ով ավագ է Լուիի գլխավորած Հոլանդիայի ազգային հավաքականում: Սակայն վան Գալի ընտրությունը կանգնեց 28-ամյա Ռունիի վրա:

-Ինձ համար միշտ շատ կարևոր է ավագի ընտրությունը: Ուեյնը փայլուն հարաբերություններ ունի բոլորի հետ: Նրա պրոֆեսիոնալությունը, վերաբերմունքը մարզումների և իմ փիլիսոփայության նկատմամբ մեծ տպավորություն է թողել ինձ վրա:

Երկրորդ ավագը կլինի Դարրեն Ֆլետչերը: Նա կլինի ավագը, երբ դաշտում չի լինի Ռունին,- «Յունայթեդի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է վան Գալը:

Հետաքրքիր փաստեր