• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուեյն Ռունի. «Մատային ժամանակ է անհրաժեշտ»

Ուեյն Ռունի Խուան Մատա«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին ուրախ է, որ ունի Խուան Մատայի նման թիմակից, սակայն հասկանում է, որ թիմին հարմարվելու համար իսպանացուն ժամանակ է անհրաժեշտ:

Հունվարին «կարմիր սատանաները» Մատայի համար «Չելսիին» 37.1 մլն ֆունտ վճարեցին: Հնարավոր է, որ Մատայի նորամուտը «Օլդ Թրաֆորդում» այնքան էլ հաջող չէ, ինչպես որ շատերը սպասում էին, սակայն նա արդեն աչքի է ընկել մի քանի արդյունավետ փոխանցումներով:

-Դա հիասքանչ է: Մեզ հետ է Մատան, ում շնորհիվ ևս մեկ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ ունենք: Նրան ժամանակ է անհրաժեշտ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի էլ նոր թիմին հարմարվելու համար ժամանակ է անհրաժեշտ լինում: Հուսով եմ, որ մենք կսկսենք գոլեր խփել և օգնել ակումբին,- Ռունիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: