• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ուիգանը» սենսացիոն հաղթանակ տարավ «Էթիհադում»՝ դուրս գալով Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

WiganԱնգլիայի գավաթի 1/4 եզրափակչում այսօր «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել էր գործող գավաթակիր «Ուիգան Ատլետիկին»:

Այս երկու ակումբները հանդիպել էին նաև Անգլիայի գավաթի նախորդ տարվա խաղարկության եզրափակչում, որտեղ «Ուիգանն» անակնկալ հաղթանակ էր տարել «քաղաքայինների» նկատմամբ՝ նվաճելով գավաթ: Այս անգամ էլ «Ուիգանը» հրաշք գործեց «Էթիհադում»:

Առաջին խաղակեսի 27-րդ րոպեին հյուրերի եզակի գրոհներից մեկի ժամանակ Մարտին Դեմիկելիսը վտանգավոր գործեց տուգանային հրապարակում՝ սեփական թիմի դարպասին 11 մետրանոց բերելով, որը վստահ իրացրեց Խորդի Գոմեսը:

«Ուիգանը» չբավարարվեց ձեռ բերածով և արդեն 2-րդ խաղակեսի 2-րդ րոպեին կրկնապատկեց առավելությունը: Գոլն էլ իր հաշվին գրանցեց «Նյուքասլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմս Պերչը: Մանուել Պելեգրինիի սաներին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել նրանք չակորողացան:

«Ուիգանը» հաղթեց 1:2 հաշվով և դուրս եկավ 1/2 եզրափակիչ, որտեղ կմրցի «Արսենալի» հետ:

Գոլեր. Գոմես՝ 27ր (11մ), Պերչ՝ 47ր, Նասրի՝ 68ր:

Հետաքրքիր փաստեր