• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ուիգան» 0-1 «Արսենալ» (տեսանյութ)

Ուիգան - ԱրսենալՊրեմիեր Լիգայի 18-րդ տուրի մեկնարկը տրվեց «Դի Դաբլ Յու» մարզադաշտում: Վտանգավոր գոտում գտնվող «Ուիգան Ատլետիկը» ընդունեց «Արսենալին»:

Առաջին խաղակեսում «Ուիգանը» վերահսկում էր խաղը և անգամ մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց: Դրվագներից մեկում դարպասապահի դիմաց մեն մենակ դուրս եկած Արունա Կոնեն չկարողացավ գրավել Շեսնիի դարպասը:

Երկրորդ խաղակեսում «զինագործները» համեմատաբար լավ էին գործում և վտանգավոր պահերն էլ շատ էին: 60-րդ րոպեին 11մ-ից հյուրերին առաջ մղեց Միկել Արտետան՝ 0:1: Գոլից հետո, որքան էլ զարմանալի է, դաշտի տերերը սկսեցին ավելի լավ խաղալ և սուր գրոհներ կազմակերպել: Սակայն հաշվի մեջ փոփոխություն մտցնել չհաջողվեց: «Արսենալը» հաղթեց 0:1 հաշվով:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» ժամանակավորապես տեղափոխվեց 3-րդ հորիզոնական:

Գոլ. Արտետա (11մ)՝ 60ր