• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուիլշերը բաց կթողնի մի քանի ամիս

Ջեկ Ուիլշեր«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերի նոր վնասվածքը պարզվեց բավական լուրջ է, քան կանխատեսում էին բժիշկները, և այժմ ֆուտբոլիստը կարող է ապաքինման վրա ծախսել մի քանի ամիս:

Հիշեցնենք, որ 23-ամյա Ուիլշերն անսպասելիորեն տեղ չգտավ Անգլիայի սուպերգավաթային խաղում «զինագործների» մեկնարկային կազմում: Արսեն Վենգերը դա բացատրեց նախորդ օրը մարզման ժամանակ ստացած թեթև վնասվածքով: Ֆրանսիացի մասնագետը հայտնեց, որ ընդամենը 4-5 օրից իր ֆուտբոլիստը կրկին պատրաստ կլինի խաղալ:

Սակայն այժմ, երբ Ուիլշերը խորքային բուժզննում է անցնել, հայտնի է, որ նախնական կանխատեսումը չափից շատ լավատեսական էր: Ուիլշերի մոտ կասկածվում է ձախ ոտկի փոքր ոլոքի ճաք:

Վերջնական պատասխանը կլինի այս շաբաթ: Կասկածները հաստատվելու դեպքում վիրահատության կարիք կլինի, որի ապաքինում կպահանջի երեք ամիս:

Հետաքրքիր փաստեր