• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուիլսոնը վեց ամիս չի կարողանա օգնել «Բորնմուտին»

Քալում ՈւիլսոնՊրեմիեր Լիգայի նորեկ «Բորնմուտը» մեծ կորուստ է ունեցել։ Կտրվել է հարձակվող Քալում Ուիլսոնի  ծնկի խաչաձև կապանը։

23-ամյա Ուիլսոնն այս վնասվածքն ստացել է «Ստոկ Սիթիի» դեմ խաղի առաջին խաղակեսում, որում իր թիմը պարտվեց 2։1 հաշվով։ Քալումը փորձեց վերադառնալ խաղին, սակայն ստիպված լքեց խաղադաշտը։

Խորքային բուժզննումից պարզ է դարձել, որ պոկվել է ծնկի խաչաձև կապանը։ Տաղանդավոր հարձակվողն այս վնասվածքից կապաքինվի հաջորդ տարվա մարտից ոչ շուտ։

Ուոիլսոնի կորուստը մեծ հարված է «Բորնմուտի» համար, քանի որ նախորդ մրցաշրջանում Քալումն աչքի էր ընկել 23 գոլով, իսկ այս մրցաշրջանում նա խփել է Պրեմիեր Լիգայում իր թիմի 9 գոլից 5-ը։

Ավելացնենք, որ նույն վնասվածքի պատճառով բացակայում են Էնդի Հաուի ևս երկու ֆուտբոլիստ։ Պաշտպան Թայրոն Մինգսն այս մրցաշրանում այլևս չի խաղա, իսկ հարձակվող Մակս Գրադելը կվերադառնա կես տարուց։

Հետաքրքիր փաստեր