• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուոլկերն աշխարհի ամենաթանկ պաշտպանն է

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է «Տոտտենհեմի» և Անգլիայի ազգային հավաքականի աջ պաշտպան Քայլ Ուոլկերին գնելու մասին։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 54 մլն ֆունտ՝ ներառյալ բոնուսները։

Սկզբնապես «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նախատեսել էր, որ նոր մրցաշրջանում Ուոլկերը հիմնական կազմում տեղ ունենալու համար կմրցակցի Դանի Ալվեսի հետ։ Սակայն «Սիթին» բրազիլիացու համար պայքարում զիջեց ՊՍԺ֊ին, որից հետո ստիպված եղավ Ուոլկերի համար վճարել նախնական պայմանավորվածությունից ավել գումար։

Այս պարագայում, «Էթիհադի» ակումբը 27֊ամյա անգլիացուն դարձրեց աշխարհի ամենաթանկ պաշտպանը։ Ուոլկերը 5 տարվա պայմանագիր է ստորագրել «Սիթիի» հետ՝ դառնալով այս ամռանը ակումբի երրորդ նորեկը՝ Էդերսոնից, Բերնարդու Սիլվայից հետո։ «Քաղաքայինների» կազմում Քայլը հանդես կգա 2 համարի մարզաշապիկով։

֊Հպարտ եմ «Սիթիին» միանալու համար։ Պեպ Գվարդիոլան աշխարհի ամենահարգված մարզիչներից մեկն է, և ես զգում եմ, որ կօգնի իմ խաղը նոր մակարդակի բարձրացնել,֊ ասել է Ուոլկերը։