• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուոլկոտը այս շաբաթ կկնքի նոր պայմանագիր «Արսենալի» հետ

Թեո ՈւոլկոտGoal պարբերականի հաղորդմամբ այս շաբաթ «Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը կկնքի նոր պայմանագիր ակումբի հետ, որի շնորհիվ շաբաթական աշխատավարձը 60 հազարից կդառնա 90 հազար ֆունտ:

Ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսին կողմերն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ: Ընդամենը օրեր առաջ ակումբի ղեկավարությունը որոշեց զիջումների գնալ և առաջարկել նոր պայմանագիր:

Ըստ պարբերականի` առաջիկա օրերին կկարգավորվեն որոշ ձևականություններ, և Ուոլկոտը կստորագրի նոր պայմանագիրը մինչև 2017 ամառ: Բացի աշխատավարձից 23-ամյա անգլիացին կստանա մի քանի մլն ֆունտ պարգևատրում, ինչպես նաև լավ հանդես գալու դեպքում` հավելավճար:

Թեոն այժմ ազատ է և կարող էր տեղափոխվել ցանկացած այլ ակումբ, սակայն նա որոշեց հավատարիմ մնալ «Արսենալին»:

Ուոլկոտի հետ պայմանագիրը կնքելուց հետո Արսեն Վենգերը կզբաղվի Դավիդ Վիլյայի կամ Ադրիան Լոպեսի տեղափոխությամբ: