• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուոլկոտը համաձայնեցրել է պայմանագիրը «Արսենալի» հետ

Թեո ՈւոլկոտՉորեքշաբթի օրը Թեո Ուոլկոտը համաձայնեցրել է իր նոր պայմանագրի կետերը ակումբի հետ: Ակումբը այդ մասին պաշտոնապես կհայտնի կիրակի օրը կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:

Ինչպես հաղորդում է Goal-ը, նոր պայմանագրով Ուոլկոտը «Արսենալում» կմնա ևս 4.5 տարի և շաբաթական կվաստակի 90 հզր ֆունտ, նախկին 60 հզր-ի փոխարեն: Եվս մի քանի միլիոն ֆունտ Թեոն կարող է ստանալ բոնուսի տեսքով:

Երեկ կայացած հանդիպմանը ներկա են եղել Ուոլկոտը, իր գործակալը, Արսեն Վենգերը և «Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը: Կողմերը ամբողջությամբ համաձայնեցրել են պայմանագիրը և այժմ մնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը իր ստորագրությունը դնի պայմանագրի տակ: