• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուոլկոտը և Բերաինոն հրավիրվել են Անգլիայի ազգային հավաքական

Սաիդո ԲերաինոԱնգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտնել է այն 26 ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են մասնակցելու Սլովենիայի և Շոտլանդիայի դեմ խաղերին:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի որակավորման փուլում Սլովենիայի դեմ խաղը տեղի կունենա նոյեմբերի 15-ին «Ուեմբլիում», իսկ երեք օր հետո անգլիացիները կմեկնեն Շոտլանդիա:

Ինչպես և սպասվում էր, առաջին անգամ հավաքականի հրավեր է ստացել «Վեստ Բրոմվիչի» երիտասարդ հարձակվող Սաիդո Բերաինոն, ով Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ամենաարդյունավետ անգլիացին է: Երկար ընդմիջումից հետո հավաքական է վերադառնում նաև Թեո Ուոլկոտը:

Սլովենիայի և Շոտլանդիայի դեմ խաղերի համար Անգլիայի հավաքական հրավիրած ֆուտբոիստները.

Դարպասապահներ. Ֆրեյզեր Ֆորսթեր («Սաութհեմպտոն»), Բեն Ֆոսթեր («Վեստ Բրոմվիչ»), Ջո Հարտ («Մանչեսթեր Սիթի»):

Պաշտպաններ. Լեյթոն Բեյնս, Ֆիլ Ջագելկա (երկուսն էլ «Էվերթոնից»), Գարի Կեհիլ («Չելսի»), Քալում Չեմբերս («Արսենալ»), Նաթանիել Քլայն («Սաութհեմպտոն»), Կիերան Գիբս («Արսենալ»), Լյուկ Շոու, Քրիս Սմոլլինգ (երկուսն էլ «Մանչեսթեր Յունայթեդից»):

Կիսապաշտպաններ. Ռոս Բարքլի («Էվերթոն»), Մայքլ Կերրիկ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ստյուրատ Դաունինգ («Վեստ Հեմ»), Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), Ադամ Լալանա, Ռահիմ Ստերլինգ (երկուսն էլ «Լիվերպուլից»), Անդրոս Թաունսենդ («Տոտտենհեմ»), Ջեյմս Միլներ («Մանչեսթեր Սիթի», Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, Թեո Ուոլկոտ, Ջեկ Ուիլշեր (երեքն էլ «Արսենալից»):

Հարձակվողներ. Սաիդո Բերինո («Վեստ Բրոմվիչ»), Ռիկի Լամբերտ («Լիվերպուլ»), Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»), Դենի Ուելբեք («Արսենալ»):

Հետաքրքիր փաստեր