• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուոլկոտի հետ պայմանագիրը շատ շուտով կկնքվի

Թեո Ուոլկոտ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ շատ շուտով պայմանագիր կկնքի Թեո Ուոլկոտի հետ:

Չնայած շրջանառվող լուրերին` Ուոլկոտը դեռ չի երկարաձգել իր գործող պայմանագիրը, որը լրանում է այս մրցաշրջանի ավարտին: Տեսականորեն Թեոն արդեն հիմա կարող է սկսել բանակցությունները այլ ակումբների հետ` չսպասելով «Արսենալի» համաձայնությանը:

Մինչդեռ Վենգերը չհերքեց, որ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ բանակցություններում առաջընթաց է նկատվում: Ուոլկոտի հետ պայմանագիր կնքելուց հետո ֆրանսիացի մասնագետը մտադիր է կենտրոնանալ տրանսֆերային շուկայում աշխատելու վրա:

-Եկեք նախ կնքենք պայմանագիր Ուոլկոտի հետ, հետո կտեսնենք, թե ինչ կանենք: Հուսամ` շուտով գործարքը կիրականացվի: Շատ-շատ շուտով,- հայտնել է Վենգերը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր