• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չավի. «Սիթին» կարող է մոռանալ Մեսսիի մասին

Լիոնել ՄեսսիՉեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղից առաջ «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսն իրենց մրցակիներին կոչ է արել մոռանալ Լիոնել Մեսսիին գնելու մասին:

Տարբեր լուրերի համաձայն, Մեսսին գոհ չէ «Բարսելոնայում» իր կարգավիճակից և մտածում է ակումբը փոխելու մասին: Տարբերակներից ամենից հավանական է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելը, որը պատրաստ է արգենտինացի հարձակվողի համար 100 մլն ֆունտ վճարել:

-Խոսքը գնում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի մասին: «Մանչեսթեր Սիթին» և մյուս ակումբները կարող են մոռանալ Մեսսիին գնելու մասին:

Չկա այնպիսի գումար, որը «Բարսելոնային» կստիպի վաճառել Մեսսիին: Բոլոր նրանք, ովքեր մոտ են Մեսսիի հետ, գիտեն, որ նա սիրում է այս ակումբը և չի ցանկանում հեռանալ,- Չավիի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր