• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսիի» դեմ խաղը խոստանում է վերջինը լինել վան Գալի համար

Լուի վան ԳալԱնգլիական հեղինակավոր The Guardian պարբերականը կարծիք է շրջանառում, որ «Չելսիի» դեմ այսօրվա խաղը վերջինը կլինի Լուի վան Գալի համար որպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ։

«Ստոկ Սիթիից» կրած պարտությունը (2։0) «կարմիր սատանաների» համար չորրորդ անընդմեջ պարտություններ էր։ Վան Գալը հուսահատ է և անգամ հայտնել է, որ պատրաստ է ինքնակամ լքել ակումբը՝ չսպասելով իր հեռացմանը։

«Բրիտանիայում» պարտվելուց հետո հոլանդացի մասնագետը հանդիպում ունեցավ ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդի հետ, ով էլ պետք է որոշում կայացնի վան Գալի ապագայի հետ կապված։

«Չելսիին» պարտվելու դեպքում անխուսափելի կդառնա վան Գալի հեռացումը։ Սակայն անգամ դրական արդյունքը չի կարող փրկել Լուիին, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ իրավիճակը դուրս է նրա հսկողությունից։