• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսիի» հաջորդ ավագը կարող է դառնալ Սեսկ Ֆաբրեգասը

Սեսկ Ֆաբրեգաս Թերրի«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակնարկել է, որ կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարող է դառնալ «կապույտների» հաջորդ ավագը:

«Սթեմֆորդ Բրիջում» անցկացրած 11 խաղում Ֆաբրեգասը դարձել է 9 գոլային փոխանցման հեղինակ և աչքի է ընկել 2 խփած գոլով: Մոուրինյոն խոստովանել է, որ անգամ ինքը չէր սպասում այդպիսի արդյունք «Արսենալի» նախկին ֆուտբոլիստից:

-Նա ավելի լավն է, քան ես էի մտածում: Նա հիանալի երիտասարդ է, հիանալի ֆուտբոլիստ: Հիմա ես հասկանում եմ, թե ինչու 19, 20 կամ 21 տարեկանում նա «Արսենալի» ավագն էր:

Քանի դեռ ես ակումբում եմ, «Չելսիի» ավագը կլինի նա, ով ակումբում ավելի շատ է եղել: Սակայն կարևոր է, որ ավագի ուղեղը կապ ունենա մարզչի հետ, իսկ Սեսկի ուղեղը խաղի ժամանակ կապված է ինձ հետ,- ասել է Մոուրինյոն: ITV

Հետաքրքիր փաստեր