• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսիի» ֆուտբոլիստին հնարավոր է զորակոչեն բանակ

Մոհամեդ ՍալահԿիսապաշտպան Մոհամեդ Սալահի ապագան «Չելսիում» հարցականի տակ է: Եգիպտացի ֆուտբոլիստին հնարավոր է զորակոչեն բանակ:

22-ամյա վինգերը, ով հունվարին է «Բազելից» տեղափոխվել «Չելսի», ընդունվել էր Եգիպտոսի համալսարաններից մեկը, որպեսզի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանա:

Սակայն օրեր առաջ ավարտվել է տարկետման ժամկետը և այժմ Սալահի բանակում ծառայելու ժամանակն է: Եպիպտոսում զինվորական ծառայության ժամկետը մեկից երեք տարի է, և այդ ընթացքում Մոհամեդը չի կարող լքել երկիրը:

-Սալահին ցնցել է այդ լուրը: Նա փորձում է աշխարհին Եգիպտոսը ներկայացնել լավագույն գույներով, իսկ երկիրն իրեն այդպես է պատասխանում,- London Evening Standard-ին հայտնել է Եգիպտոսի ազգային հավաքականի սպորտային տնօրեն Ահմեդ Հասանը:

Հաղորդվում է, որ առաջիկա օրերի ընթացքում կորոշվի Սալահի ապագան: