• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» բարձր է գնահատում Մոուրինյոին վերադարձնելու իր հնարավորությունը

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» ղեկավարությունը բարձր է գնահատում «Մադրիդի Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոին վերադարձնելու իր հնարավությունները:

Այսօր մի շարք անգլիական թերթեր միանգամից գրեցին, որ «Չելսին» լրջորեն մտածում է Մոուրինյոին վերադարձնելու մասին:

Ընթացիկ մրցաշրջանում 50-ամյա Մոուրինյոն իրեն այնքան էլ լավ չի զգում Մադրիդում: Մարզիչը մշտապես կոնֆլիկտ է ունենում ակումբի ղեկավարների և ֆուտբոլիստների հետ:

Ինչպես հաղորդում է Evening Standard պարբերականը, «Չելսին» արդեն սկսել է աշխատանքներ տանել պորտուգալացի մարզչին վերադարձնելու ուղղությամբ: Հաղորդվում է, որ «Չելսիից» բացի Մոուրինյոի համար կպայքարեն «ՊՍԺ»-ն և «Մանչեսթեր Սիթին»:

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը «ազնվականներին» մարզել է 2004-07թթ-ին: