• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» Բուտլանդի հետ սկսել է քննարկել անձնական պայմանագրի պայմանները

Ջեկ Բուտլանդ«Չելսին» սկսել է բանակցությունները «Բիրմինգհեմի» դարպասապահ Ջեկ Բուտլանդի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ:

Չնայած 19-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված էին մի շարք անգլիական ակումբներ, այնուամեայնիվ, միայն «Չելսին» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջարկ արեց Ջեկին գնելու համար: «Ազնվականները» առաջարկել են 3.5 մլն ֆունտ: Այս առաջարկը դեռ ոչ ընդունվել է, ոչ էլ մերժվել, սակայն «Բիրմինգհեմը» թույլ է տվել լոնդոնյան ակումբին բանակցել ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի շուրջ:

-«Չելսին» ստացել է թույլտվություն՝ սկսելու բանակցությունները Ջեկի հետ: Այս պահին նրանք («Չելսի») միակն են, որ առաջարկ են արել,- հայտնել է դարպասապահի գործակալ Հարի Մելլորը:

Ավելացնենք, որ ֆինանսական դժվարությունների պատճառով «Բիրմինգհեմը» վաճառում է ամբողջ թիմին: ESPN