• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

Ավելի քան կես տարի խոսվում էր Կոնտեի հավանական հեռացման և «Նապոլիի» նախկին մարզչի նշանակման մասին։ Նախօրեին «Չելսին» վերջապես կատարեց վճռորոշ քայլը՝ հեռացնելով Կոնտեին և 3 տարվա պայմանագիր առաջարկելով Սարիին։ Այսօր Մաուրիսիոյի նշանակումը պաշտոնապես հաստատվեց։

-Ես շատ ուրախ եմ «Չելսիում» և ընդհանրապես Պրեմիեր Լիգայում հայտնելու համար։ Սա բավական հետաքրքիր փուլ է իմ կարիերայում։ Անհամբերությամբ սպասում եմ աշխատանքի մեկնարկին։ Հուսով եմ կկարողանանք երկրպագուներին գեղեցիկ ֆուտբոլ նվիրել և պայքարել տիտղոսների համար,- ասել է Սարին։