• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» երկարաձգեց Ռամիրեսի պայմանագիրը

Chelsea-Ramires«Չելսին» պաշտոնապես հայտնել է կիսապաշտպան Ռամիրեսի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին, որը ձգվում է մինչև 2019 թվականը։

Աշխատասեր բրազիլիացին «կապույտների» հետ է 2010 թվականից, երբ տեղափոխվեց «Բենֆիկայից»։ Այդ պահից Ռամիրեսը լոնդոնյան ակումբում մասնակցել է 241 հանդիպման՝ դառնալով 33 գոլի հեղինակ։

«Չելսիի» հետ Ռամիրեսը հաղթել է Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթը, Անգլիական լիգաների գավաթը, Չեմպիոնների Լիգան և Եվրոպա Լիգան։ 2012/13 մրցաշրջանում, երբ «Չելսին» հաղթեց Եվրոպայի կարևորությամբ երկրորդ առաջնությունը, Ռամիրեսը մասնակցեց «կապույտների» 69 խաղերից 62-ին։

Նշենք նաև, որ 2011/12 մրցաշրջանում «Չելսիի» ֆուտբոլիստների քվեարկությամբ Ռամիրեսը ճանաչվել է ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Ժոզե Մոուրինյոյի թիմում 28-ամյա կիսապաշտպանը ոչ հաճախ է հայտնվում մեկնարկային կազմում, սակայն շարունակում է մնալ կարևոր ֆուտբոլիստ։ Ակումբը դա հաստատել է նոր պայմանագրով։

Հետաքրքիր փաստեր