• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» կվաճառի իր բոլոր հարձակվողներին

Չելսիի հարձակվողները«Չելսին» պատրաստվում է ամռանը վաճառել իր բոլոր չորս հարձակվողներին՝ Ռոմելու Լուկակուին, Դեմբա Բային, Ֆերնանդո Տորրեսին և Սամուել Էտո՚Օյին:

«Կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հիասթափությունն իր հարձակվողներից չորեքշաբթի օրը հասավ գագաթնակետին, երբ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում «Չելսին» 3:1 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Մոուրինյոն պատրաստ է բաժանվել իր բոլոր հարձակվողներից: Ստացված գումարով պորտուգալացի մարզիչը ցանկանում է գնել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստային և Մարիո Մանջուկիչին, ով մրցաշրջանի ավարտից հետո ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ձեռք կբերի:

Արդեն հայտնի է, որ 20-ամյա Լուկակուն, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Էվերթոնում», իր համար նոր ակումբ է փնտրում: Ինչ վերաբերվում է Տորրեսին, ապա իսպանացի հարձակվողն, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Ատլետիկո»: Ամռանը «Սթեմֆորդ Բրիջը» կլքեն նաև Դեմբա Բան և փորձառու Էտո՚Օն: