• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» հաստատեց Կանտեի տրանսֆերը

Նգոլո Կանտե«Չելսին» հաստատեց «Լեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Նգոլո Կանտեի տրանսֆերը։ Գործարքն արժեցել է 32 մլն ֆունտ։

«Կապույտների» հետ հինգ տարվա պայմանագիր ստորագրելուց հետո Կանտեն դարձավ Կլաուդիո Ռանիերիի չեմպիոնական թիմի առաջին կորուստը, սակայն, ամենայն հավանականությամբ, ոչ վերջինը։ Լուրերի համաձայն, Կանտեին կհետևեն նաև Ռիյադ Մահրեզը և առաջատար սկաուտ Սթիվ Ուոլշը։

Ֆրանսիայի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը «Չելսիում» Անտոնիո Կոնտեի երկրորդ ձեռքբերումն է Միշի Բատշուաիից հետո, որի համար մեկ միլիոն ավել վճարեցին։

-Ես շատ ուրախ եմ Եվրոպայի մեծագույն ակումբներից մեկին միանալու համար։ Ինձ համար դա երազանքի իրականացում է։ Անհամբերությամբ սպասում եմ Անտոնիո Կոնտեի հետ աշխատելուն, ով աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է։

Անգլիայում իմ առաջին մրցաշրջանը շատ յուրահատուկ էր, սակայն հուսով եմ ավելիին հասնել որպես «Չելսիի» ֆուտբոլիստ,֊ ասել է Կանտեն։

Հետաքրքիր փաստեր