• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» մեկնում է Մոսկվա առանց Բերտրանդի

Ռայան ԲերտրանդԻնչպես և սպասվում էր, «Չելսիի» մարզչական շտաբը որոշել է Ռայան Բերտրանդին չհայտավորել Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի «Ռուբինի» հետ պատասխան խաղին: «Ազնվականները» Մոսկվա են մեկնում առանց ձախ պաշտպանի:

Ավելի կոնկրետ «ազնվականներին» չեն կարող օգնել առաջին թիմի ձախ պաշտպանները: Սպասվում է, որ պաշտպանության այս եզրում իր նորամուտը կնշի 18-ամյա Նատան Ակեն, ով հանդես է գալիս ակումբի երիտասարդական թիմում:

Բերտրանդի հետ Լոնդոնում է մնալու նաև Էշլի Քոուլը, ով դեռ չի ապաքինվել ծնկատակի ջիլի վնասվածքից: Իսկ Գարի Կեհիլը վիրահատել է ծունկը և երկու շաբաթ կբացակայի:

«Ո՜չ Ռայան Բերտրանդը, ով հարբուխով հիվանդ է, ո՜չ Գարի Կեհիլը, ո՜չ Օրիոլ Ռոմեուն մեզ հետ չեն գալիս»,- հայտնել է ակումբի թվիթերյան էջը: