• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» նոր պայմանագիր է առաջարկել Ֆրենկ Լեմպարդին

Ֆրենկ Լեմպարդ«Չելսիի» ղեկավարությունն ամեն դեպքում նոր 1-ամյա պայմանագիր է առաջարկել կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը իր էքսկլյուզիվ հոդվածում:

Լեմպարդի գործող պայմանագիրը «ազնվականների» հետ լրանում է այս ամառ, և ակումբը հայտնել էր, որ չի ցանկանում երկարաձգել այն 34-ամյա ֆուտբոլիստի հետ: Մինչ այդ Ֆրենկի ծառայություններով հետաքրքրված էին մի շարք արտասահմանյան ակումբներ:

Այնուամենայնիվ, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը փոխել է որոշումն ու թույլ տվել երկարաձգել պայմանագիրը Լեմպարդի հետ:

Բանակցությունների առաջին շրջանն ընթացել է դեռ անցած շաբաթ, իսկ երկրորդը սկսվելու է հաջորդ շաբաթվա սկզբին:
Նշենք, որ ավելի վաղ «Չելսին» նոր 1-ամյա պայմանագիր կնքեց 32-ամյա պաշտպան Էշլի Քոուլի հետ: Ըստ երևույթին Աբրամովիչը հաշվի է առել երկրպագուների խնդրանքը՝ պահել փորձառու խաղացողներին: