• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» Չեխի դիմաց 10 մլն ֆունտ է պահանջում

Պետր Չեխ«Չելսին» պատրաստ է ամռանը բաց թողնել իր դարպասապահ Պետր Չեխին, սակայն պոտենցիալ գնորդից պահանջում է 10 մլն ֆունտ:

Երեքշաբթի օրը 32-ամյա Չեխը խոստովանեց, որ ևս մեկ նման մրցաշրջան չի հանդուրժի և պատրաստվում է փոխել ակումբը: Պետրին չի գոհացնում այն իրավիճակը, երբ նրան դիտարկում են որպես Տիբո Կուրտուային փոխարինող:

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «կապույտները» չեն պատրաստվում կանգնել Չեխի ճանապարհին, սակայն պոտենցիալ գնորդից կպահանջեն 10 մլն ֆունտ:

-Հաջորդ մրցաշրջանի համար պայմանագիր ունեմ «Չելսիի» հետ, այնպես որ ամեն ինչ կապված է ակումբից: Հուսով եմ, որ համաձայնության կգանք,- ասել է Չեխը: