• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» սպասում է, որ «Լիվերպուլը» իջեցնի Ստերլինգի տրանսֆերային արժեքը

Ռահիմ Ստերլինգ«Չելսին» պատրաստ է միանալ Ռահիմ Ստերլինգի համար պայքարին, եթե «Լիվերպուլը» իջեցնի պահանջվող 50 մլն ֆունտ գումարը:

Ինչպես արդեն հայտնել ենք, «Լիվերպուլը» առաջարկ ունի «Մանչեսթեր Սիթիից», սակայն «կարմիրները» մերժել են 30 մլն ֆունտի առաջարկը: Լուրերի համաձայն, «քաղաքայինները» պատրաստ են առաջարկվող գումարը հասցնել մինչև 40 մլն ֆունտ:

Մյուս ակումբներն, այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը», միայն հետևում են իրադարձությունների զարգացմանը և չեն շտապում առաջարկություն անել: Ինչպես հայտնում է Sky Sports-ը, այդպիսի իրավիճակում է նաև «Չելսին»:

Սակայն «Չելսին» կմիանա պայքարին միայն այն դեպքում, եթե «կարմիրներն» իջեցնեն պահանջվող գումարը: «Ազնվականները» պատրաստ են Ստերլինգին վերադարձնել Լոնդոն, որտեղ նա 7 տարի բնակվել է Լիվերպուլ տեղափոխվելուց առաջ:

Հետաքրքիր փաստեր