• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» քննարկում է Դրոգբայի վերադարձը

Գուս Հիդինգ Ռոման Աբրամովիչ Դիդիե Դրոգբա«Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը հաստատել է, որ իր ակումբն աշխատում է հարձակվող Դիդիե Դրոգբային «Սթեմֆորդ Բրիջ» վերադարձնելու վրա։

Սակայն, եթե այդ վերադարձը կայանա, 37-ամյա իվուարցին արդեն չի խաղա «կապույտների» համար։ Հիդինգը ցանկանում է Դիդիեին ստանալ որպես օգնական իր մարզչական շտաբում կամ որպես ակումբի դեսպան:

-Ես նրա հետ աշխատել եմ հինգ-վեց տարի առաջ, և ուրախ եմ եղել, որ կազմում ունեցել եմ նման պրոֆեսիոնալ։ Նա արդեն լեգենդ է, և ոչ միայն այս ակումբի համար, այլ նաև նրանից դուրս։ Ուստի հաճելի է, երբ նրա նման անհատականությունը կապված է լինում ակումբի հետ։ Սակայն նա պայմանագիր ունի «Մոնրեալի» հետ։

Ես տեղյակ չեմ, թե բանակցություններն ինչ պրոցեսում են, սակայն ի սրտե ասում եմ, որ նման ֆուտբոլիստը կարող է մեծ էֆեկտ ունենալ ակումբի վրա։ Բանակցություններին շատ մարդ է մասնակցում, ուստի տեսնենք ինչ կստացվի,- Հիդինգի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։

Հետաքրքիր փաստեր