• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չելսի-Այաքս 4-4: Գոլային Հրավառություն Ստեմֆորդ Բրիջում:

Չելսի-Այաքս հանդիպումը խոստանում էր լինել հետաքրքիր տակտիկական մենամարտ, բայց արդյունքում մենք ականատես եղանք տակտիկական քաոսի. երկու ինքնագոլ, երկու կարմիր քարտ, և գոլերի հրավառություն:

Այս մրցաշրջանում հնարավոր չէ անտարբեր մնալ Ֆրենկ Լեմպարդի թիմի նկատմամբ: Չելսին խաղում է դինամիկ, հարձակողական ֆուտբոլ, լոնդոնյան ակումբը իր երիտասարդ կազմով ԱՊԼ- ում ունեն հինգ անընդմեջ հաղթանակ և երկու դրամատիկ հաղթանակ ՉԼ-ում, ինչը, եկեք խոստովանենք, հրաշալի արդյունք է մի ակումբի համար, որը գտնվում է անցումնային փուլում:

Այաքսի մոտ ամեն ինչ լավ էր ընթանում, մինչ նրանց հանդիպումը նախորդ փուլում Չելսիի հետ, որտեղ հոլանդացիները Ամստերդամում զիջեցին՝ 0-1:

Խաղի մեկնարկը 

Երկու մարզիչներն էլ ընտրել էին 4-2-3-1 տակտիկական սխեման: Եթե Էրիկ Տեն Հաագի Այաքսը վաղուց է այդ սխեմայով խաղում, ապա Լեմպարդի Չելսին դեռ փնտփրտուքի մեջ է, և բազային տակտիկական սխեմա Չելսին դեռ չունի: Չնայած մրցակիցների միանման տակտիկական սխեմայի ընտրությանը, ֆուտբոլիստների դերերը, որքան էլ պարադոքսալ հնչի, լրիվ տարբեր էին. եթե Տեմմի Աբրահամը լոնդոնցիների ընգծված հարձակվողն էր, ապա Վան Գոգի հայրենակիցները նույն դիրքում չունեին հստակ խաղացող, բացի այդ Դուշան Տադիչը կատարում էր «կեղծ» ինը համարի դերը (հարձակվող, ով մշտական նահանջում է և խաղում է ավելի խորքից, վառ օրինակ՝ Մեսսին):

Դեռ ոչ բոլոր երկրպագուներն էին հացրել զբաղեցնել իրենց տեղերը, իսկ արդեն թիմերը հասցրել էին մեկական անգամ աչքի ընկնել: Աբրահամի ինքնագոլը և անմիջապես 11 մետրանոցով Ժորժինյոյի պատասխանը Ստեմֆորդ Բրիջում փոթորիկ էր խոստանում (Սուրենյանը չէր, բայց վստահելի աղբյուր էր):  Նման արագ զարգացում ունեցող խաղում այն թիմն է հաջողության հասնում, որը առաջինն է խաղը հագստացնում:

Այաքսի Զոնային «Ծանրաբեռնվածությունը» (Երբ թիմը ունենում է ավելի շատ ֆուտբոլսիտներ խաղադաշտի տվյալ հատվածում կամ զոնայում քան մրցակիցը)

Այաքսը խաղը հանգստացնելուն պես սկսեց անել այն, ինչը հոլանդացիների մոտ դեռ անցյալ տարվանից հոյակապ էր ստացվում՝ ստեղծել ծանրաբեռնվածություն խաղադաշտի ամեն հատվածում:  Դա մեծ խնդիրներ էր առաջացնում Չելսիի համար, քանի որ Ֆրենկ Լեմպարդի թիմը շարունակում էր ճնշել, իսկ Այաքսը իր ստեղծած ծանրաբեռնվածության շնորհիվ ունենում էր թվային առավելություն տվյալ հատվածում և փոխանցումների շնորհիվ դուրս էր գալիս ազատ գոտի:

Ուշադրություն դարձրեք նկարին.  Պրոմեսը, Զիեշը և վան դե Բեկը արհեստականորեն ծանրաբեռնում են Զումայի զոնան և դրանով ազատ տարածություն են ստեղծում Տալյաֆիկոյի համար:  Ընդհանրապես նման խելացի տեղաշարժերի հետևանքով Չելսիի պաշտպանները հաճախակի կորցնում էին դիրքը, կամ ավելի հստակ ասաց՝ հայտնվում էին գնդակի սխալ կողմում:

Այաքսի ֆուտբոլիստները մշտական շարժման մեջ են, նրանք փոխում են իրենց դիրքը՝ որպեսզի ստեղծեն թվային առավելություն խաղադաշտի տարբեր հատվածներում:  Չնայած առաջին խաղակեսում Այաքսի խելացի խաղին հոլանդացիները գնդակներ հեղինակեցին անհատական վարպետության շնորհիվ, Զիեշը կհաստատի:

Առաջին խաղակեսում Այաքսը մի խնդիր ուներ. այն դեպքում երբ Չելսիին հաջողվում էր գնդակը արագ փոխանցել ազատ գոտի, իսկ նման գոտիներ շատ կային, քանի որ Այաքսի ֆուտբոլիստները ստեղծելով արհեստական ծանրաբեռնվածություն իրենց թիկունքում ազատ հատվածներ շատ էին թողնում, լոնդոնցիները անմիջապես անցնում էին հակագրոհի թվային առավելությունով, այդ պատճառով վան Հաագի սաները ստիպված դիմում էին տակտիկական խախտումների, որոնց հետևանքով էլ զգուշացվեցին Բլինդն ու Վելտմանը: Այաքսի նման խաղաոճը բավականին գրավիչ է, բայց իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում և ամստերդամյան ակումբը  հաճախ չարաշահում է այն, ավելի ճիշտ ասաց՝ կորցնում է չափի զգացումը:

Երկրորդ Խաղակես

Երկրորդ Խաղակեսում Լեմպարդը փոխարինեց Ալոնսոյին, ով ոչ կարողանում էր գրոհին օգտակար լինել, և ոչ էլ կարողանում էր հսկել Ներեսին ու Զիեշին:  Բացի այդ Չելսիի մարզիչը հրահանգեց ավելի պակասեցնել պրեսինգը, հատկապես դարպասապահի ուղղությամբ:  Այս հրահանգը թույլ տվեց Չելսիին շունչ քաշել և ավելացնել գնդակի տիրելու տոկոսները: Բայց, ամեն դեպքում, Այաքսը վտանգավոր էր հակագրոհելիս, որոնցից մեկի ժամանակ 55-րդ րոպեին Զիեշը տուգանային հրապարակում գտավ վան դե Բեկին՝ 1-4: Քիչ անց վնասվածք ստացավ Մաոունտը, ում փոխարինեց Կալլում Հադսոն-Օդոյին, ով դիրքավորվեց ձախ թևում, իսկ Պուլիշիչը զբաղեցրեց տաս համարի դիրքը և հենց այս երկու ֆուտբոլիստները ստեղծեցին Չելսիի 2-րդ գոլը: Մի քանի րոպե անց Այաքսը մնաց ինը հոգով և պատժվեց 11 մետրանոցով, Ժորժինյոն հաշիվը դարձրեց 3-4: Կարգազանց ֆոտբոլիստները Բլինդն ու Վելտմանն էին, ովքեր մինչ այդ զգուշացվել էին տակտիկական խախտումների համար: Էրիկ Տեն Հաագը խաղի հաշիվը պահպանելու համար Զիեշին փոխարինեց Էդսոն Ալվարեսը, իսկ Ներեսի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ երիտասարդ պաշտպան Պեեր Շուրսը: Ալվարեսը զբաղեցրեց Մարտինեսի դիրքը, իսկ վերջինս միացավ կենտրոնական պաշտպամ Շուրսին: Ինը հոգանոց Այաքսը ստիպված անցավ 4-2-2/4-3-1 տակտիկական սխեմաների: Չնայած այս ամենի Այաքսը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը, Չելսին ընդամենը տասը րոպեների ընթացքում հավասերեցրեց հաշիվը՝ հրաշալի վերադարձ նման խաղի ու հաշվի համար, եթե նույնիսկ մրցակիցդ ինը հոգով է խաղում:

Հիվանդացեք միայն Ֆուտբոլով:

Հեղ.՝ Կարեն Պողոսյան

Հետաքրքիր փաստեր