• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսի» – «Արսենալ» (անոնս)

Chelsea-ArsenalՊրեմիեր Լիգայի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» լոնդոնյան դերբիում կընդունի «Արսենալին»։

Թիմերն այս խաղին են մոտեցել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում խաղեր անցկացնելուց հետո։ Սակայն, եթե «ազնվականները» բարձր մակարդակով հանդես եկան՝ չորս անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը, ապա նույնը չի կարելի ասել Արսեն Վենգերի թիմի մասին, որը Խորվաթիայում 2։1 հաշվով պարտվեց Զագրեբի «Դինամոյին»։

Լոնդոնյան այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 185 անգամ և առավելությունն «Արսենալի» կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 72-ում։ 54 անգամ գրանցվել է խաղաղ ելք և 59 խաղում ուժեղ են գտնվել «կապույտները»։

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 15։45-ին։

Մեր կանխատեսումը՝ 1։0