• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսի» – «Լիվերպուլ» (անոնս)

Chelsea-LiverpoolՊրեմիեր Լիգայի 19-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» կհյուրընկալի «Լիվերպուլին»:

Ընթացիկ մրցաշրջանում երկու թիմերն էլ հաջող են հանդես գալիս, ինչի արդյունքն է մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում գտնվելը: «Կապույտները» 37 միավորով 3-րդն են, իսկ «կարմիրները» մեկ միավոր պակաս ունեն և զբաեցնում են 4-րդ հորիզոնականը:

Բրենդան Ռոջերսի սաները նախորդ տուրում պարտվեցին առաջնության մեկ այլ ֆավորիտ «Մանչեսթեր Սիթիին» (2:1), իսկ «Չելսին» Էդեն Ազարի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով առավելության հասավ «Սուոնսի Սիթիի» նկատմամբ:

Այսօր միմյանց դեմ դաշտ դուրս կգան առաջնության լավագույն հարձակման գիծ ունեցող թիմերից մեկը և լավագույն պաշտպանությունն ունեցող թիմերից մեկը: «Լիվերպուլը» 18 խաղում խփել է 43 գնդակ, որը երկրորդ լավագույն ցուցանիշն է՝ «Մանչեսթեր Սիթիից» հետո, իսկ «Չելսին» բաց է թողել ընդամենը 15 գնդակ, որը նույնպես երկրորդ լավագույն ցուցանիշն է՝ «Էվերթոնից» հետո:

Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 167 անգամ և առավելությունը մերսիսայդցիների կողմն է, ովքեր հաղթել են 75 անգամ, 35 խաղում թիմերը չեն որոշել հաղթողին, և 57 խաղում հաղթել է լոնդոնյան ակումբը:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:2:

Հետաքրքիր փաստեր