• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» (անոնս)

Chelsea-CityՊրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր առաջատար «Չելսին» կհյուրընկալի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:

«Չելսին» ընդամենը երկու պարտությամբ վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրա այսօրվա մրցակից «քաղաքայինները» 5 միավոր պակաս ունեն: Այս մրցաշրջանի առաջին փուլում թիմերի հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Ընդհանուր առմամբ այս երկու ակումբները հանդիպել են 149 անգամ և առավելությունը «կապույտների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 61-ում: 50 անգամ ուժեղ են գտնվել մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստները, իսկ 38 խաղում գրանցվել է խաղաղ ելք:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 21:30-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:1:

Հետաքրքիր փաստեր