• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսի»-ն հաղթանակ կորզեց վերջին վայրկյանին (տեսանյութ)

Մոզես 3-2Խաղի վերջին վայրկյանին Վիկտոր Մոզեսի գլխով խփած գոլը հաղթանակ պարգևեց «ազնվականներ»-ին՝ 3:2 :

Դի Մատեոն թիմի ավագ Ջոն Թերիին թողել էր պահեստայինների նստարանին: Վնասվածք ստացած Էշլի Քոուլի փոխարեն պաշտպանության ձախ եզրում հանդես եկավ Ռայան Բերտրանը: Անփոփոխ էր մնացել Էդեն Ազար, Խուան Մատա, Օսկար եռանկյունին և հարձակման գծում Ֆերնանդո Տորեսը:

Խաղը շատ ակտիվ սկիզբ ունեցավ: «Շախտյոր»-ի գրոհին տանտերերը պատասխանեցին Տորեսի գոլով: Յարոսլավ Ռակիցկին գնդակը հետ փոխանցեց դարպասապահին, իսկ վերջինիս հարվածից հետո գնդակը դիպավ Տորեսի ոտքին և հայտնվեց դարպասում՝ 1:0 :

Սակայն, արդեն 9-րդ րոպեյին հյուրերը վերականգնեցին հաշվի հավասարությունը: Ֆերնանդինյոն աջ եզրից տեղափոխվելով կենտրոն փոխանցում կատարեց Վիլլիանին, ով հուժկու հարվածով գրավեց Չեխի պաշտպանած դարպասը՝ 1:1 :

Հետագայում խաղը ընթացավ չափազանց բարձր տեմպով: «Շախտյոր»-ը ավելի վտանգավոր էր գրոհում, առավելապես օգտագործելով եզրերը: Սակայն Պյատովը ևս մեկ նվեր էր պատրաստել «Չելսի»-ի համար: 40-րդ րոպեյին դարպասապահը համարձակ դուրս եկավ տուգանային հրապարակից, գլխով հեռացրեց գնդակը, որը բաժին հասավ Օսկարին: Բրազիլիացին արագ կոմնորոշվեց և հեռահար հարվածով գրավեց դատարկ դարպասը՝ 2:1 :

Առաջին խաղակեսի ավարտը «Չելսի»-ն շատ վստահ անցկացրեց: Օսկարի վտանգավոր հարվածից հետո «Շախտյոր»-ին փրկեց դարպասապահը:

Երկրորդ խաղակեսում հյուրերը նորից հավասարեցրին հաշիվը: Ֆերնանդինյոն և Վիլլիանը առաջին գոլի սցենարով ստեղծեցին երկրորդը օգտվելով Բերտրանի բացթողումից՝ 2:2 :

67-րդ րոպեյին Խուան Մատայի փոխանցումից հետո Ջոն Օբի Միկելը գնդակը ուղարկեց Պյատովի դարպասը, սակայն մրցավարը այն չհաշվեց, քանի որ նիգերիացին գտնվում էր խաղից դուրս վիճակում: Հետագայում խաղը ընթացավ երկուստեք գրոհներով և միայն վերջին վայրկյանին փոխարինման դուրս եկած Վիկտոր Մոզեսը գլխի հարվածով հաղթանակ պարգևեց «Չելսի»-ին՝ 3:2 :

«Չելսի»-ն տարավ անչափ կարևոր հաղթանակ, չնայած «Շախտյոր»-ը արժանի չէր պարտության: «Ազնվականներ»-ը վաստակած միավորներով հավասարեցվին «Շախտյոր»-ին և այժմ կարող են պատրաստվել «Յուվենտուս»-ի դեմ արտագնա խաղին:

Չելսի (Անգլիա) 3:2 Շախտյոր (Ուկրաինա)

Գոլերը. Տորես՝ 6ր., Օսկար՝40ր., Մոզես՝ 90+4ր., Վիլլիան՝ 9, 47ր.:

Հետաքրքիր փաստեր