• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չելսի – Տոտտենհեմ (անոնս)

Տոտտենհեմ Չելսի անոնսՊրեմիեր Լիգայի 29-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր լոնդոնյան դերբիում միմյանց կհանդիպեն «Չելսին» և «Տոտտենհեմը»:

«Չելսին» 28 տուրից հետո միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 4 միավոր ավել ունի 2-րդ և 3-րդ տեղում գտնվող «Լիվերպուլից» և «Արսենալից»: Ժոզե Մոուրինյոյի թիմը Պրեմիեր Լիգայում միակն է, որը սեփական հարկի տակ պարտություն չի կրել:

Ինչ վերաբերվում է նրանց այսօրվա մրցակցին, ապա «Տոտտենհեմը» 53 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը և հաղթանակը հնարավորություն կտա շարունակել պայքարը լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար: Սակայն եթե «Չելսին» տանն անցկացրած խաղերի լավագույն արդյունքն ունի, ապա «Տոտտենհեմը» էլ արտագնա խաղերից ամենից շատ միավոր վաստակած ակումբն է:

Անգլիական այս երկու ակումբներն ընդհանուր առմամբ հանդիպել են 191 անգամ և առավելությունն «ազնվականների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև կայացած խաղերից 74-ում: 49 անգամ գրանցվել է խաղաղ ելք և միայն 68-ում են ուժեղ գտնվել հյուսիսլոնդոնցիները:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 21:30-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:1:

Հետաքրքիր փաստեր